Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ 8500 զինծառայող բարձր պատրաստվածության է բերվել

12:24, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
ԱՄՆ 8500 զինծառայող բարձր պատրաստվածության է բերվել

Ամերիկացի մոտ 8500 զինծառայողներ բարձր պատրաստվածության են բերվել՝ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, որոնք կարող են առաջանալ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: «Այսկերպ նրանք պատրաստ են արձագանքել մի շարք անկանխատեսելի իրավիճակների, ներառյալ աջակցությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին՝ մոբիլիզացիայի դեպքում»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի այդ հարցի հետ կապված:

7883 | 0
Facebook