Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը զանգահարել է լրագրողին, որին «հիմար շան որդի» էր անվանել

11:36, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
Բայդենը զանգահարել է լրագրողին, որին «հիմար շան որդի» էր անվանել

FoxNews-ի լրագրող Փիթեր Դուսիին հայտնել է, որ վիրավորանքից մոտ մեկ ժամ հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է իրեն: «Նա ասաց՝ ոչ մի անձնական բան, ընկե՛ր: Ես նշեցի, որ շարունակելու եմ տարբերվող հարցեր տալ, ինչին ի պատասխան ասաց՝ դու պարտավոր ես»,- հայտնել է Դուսիին:

Հիշեցնենք՝ լրագրողի հարցից հետո Բայդենն արձագանքել էր՝ «այս ինչ հիմար շան որդի է»: ԱՄՆ նախագահը մտածել էր, որ իր խոսափողն արդեն անջատված է, փոխանցում է РИА Новости-ն:

7866 | 0
Facebook