Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին ուկրաինացիներին կոչ է արել չբղավել՝ «ամեն ինչ կորած է»

10:30, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
Զելենսկին ուկրաինացիներին կոչ է արել չբղավել՝ «ամեն ինչ կորած է»

Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով երկրի շուրջ ստեղծված իրավիճակը, ուկրաինացիներին կոչ է արել հանգստություն պահպանել և չբղավել՝ «ամեն ինչ կորած է»:

«Ամեն ինչ գիտենք, ամեն ինչի պատրաստ ենք, հավատում ենք լավին»,- Զելենսկիի խոսքերը փոխանցում է УНИАН-ը: Նա նաև հայտարարել է, որ Կիևն ամեն ինչ անում է Դոնբասում իրավիճակի դեէսկալացիայի համար:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարն էլ ասել է, որ Ուկրաինան հիմքեր չի տեսնում խոսելու ՌԴ-ի կողմից լայնամասշտաբ ներխուժման ծրագրերի մասին, քանի որ սահմանին զորքերի տեղաշարժը վաղուց է արձանագրվում:

7803 | 0
Facebook