Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ախր շատ վարպետորեն է ստում». Նաիրի Հոխիկյան

20:48, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
«Ախր շատ վարպետորեն է ստում». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ամեն անգամ, երբ լսում եմ Նիկոլ Փաշինյանի ելույթները, սատանան ականջիս փսփսում է, թե հավատա՝ ճիշտ է ասում մեր Նիկոլը։ Այնքան համոզիչ է խոսում, որ նույնիսկ ես, որ բազմաթիվ փաստերի եմ տիրապետում, բազմաթիվ խոսակցությունների մասնակից եմ եղել, նույն քաղաքական խոհանոցից իմ աղբյուրներն ունեմ, քիչ է մնում՝ հավատամ։

Նման պարագայում ինչպե՞ս կարող է աշխարհի հանցանքներից անտեղյակ, մաքուր սրտով խեղճուկրակ հայ գյուղացին դիտել այդ մարդու ելույթներն ու չհավատալ։ Ախր շատ վարպետորեն է ստում, պարզապես դեռ չի սովորել ճիշտ կառավարել իր դեմքի միմիկան ու ձեռքերի շարժումները։ Ստի հոգեբանությունը տեսնում է ամեն ինչ»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
5111 | 2
Facebook