Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞վ է զբաղվելու Արման Թաթոյանը՝ պաշտոնը թողնելուց հետո. «Ժողովուրդ»

09:24, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
Ինչո՞վ է զբաղվելու Արման Թաթոյանը՝ պաշտոնը թողնելուց հետո. «Ժողովուրդ»

Երեկ խորհրդարանում 68 կողմ ձայնով Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը: Այս ֆոնին զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արման Թաթոյանից պարզել, թե նա պաշտոնավարման ավարտից հետո ինչով է զբաղվելու: «Մեր տեղեկությունների համաձայն, նա պատրաստվում է առաջիկայում նշանակվել Ամերիկյան համալսարանի դեկանի պաշտոնում: Եվ մեկնաբանության համար մենք դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից հայտնեցին. «Այս պահին նման հարց չկա»:

Հավելենք, որ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4626 | 0
Facebook