Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աղբանոցի տիրակալը»․ Էդգար Ղազարյան

23:57, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
«Աղբանոցի տիրակալը»․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը․ «Բնության մեջ գոյություն ունեն մարդիկ, ովքեր իրենց առավել հարմարավետ և երջանիկ են զգում աղբավայրերում։ Պատճառը դա չէ, որ իրենց սպասարկող S դասի Mercedes-ի «սվեչաները» թրջվել են և այն խափանվել է, պարզապես այդ միջավայրում նրանք լավագույնս են կարողանում ինքնաարտահայտվել և դրսևորվել։ Անգամ, եթե նրանք հայտնվում են մաքուր, բարեկարգ, կազմակերպված և կոկիկ միջավայրում, իրենց հնարավորության սահմաններում, ամեն ինչ անում են այն ջարդելու, քանդելու, ավիրելու, թալանելու, կեղտոտելու և աղբավայրի վերածելու համար։
     Ափսոս էր մեր երկիրը՝ աղբավայր դառնալու համար։
     Լուսանկարը՝ ՀՀ կառավարության պաշտոնական էջից։
     Հ.Գ Փնտրե՛ք և գտե՛ք երջանկահիշատակ Ռազմիկ Դավոյանի խոսքերը, թե ով է աղբանոցի ամենամեծ, ամենաճարպիկ, ամենահզոր առաջնորդ առնետը և ինչ է լինելու նրա վերջը...»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
8102 | 1
Facebook