Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Փաշինյանը՝ բանակի բարեփոխումների մասին

23:06, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Փաշինյանը՝ բանակի բարեփոխումների մասին

«Կառավարությունն իր ծրագրում հստակ արձանագրել է իր ռազմավարությունը, թե ինչ նպատակ ու խնդիր ենք դնում մեր բանակի բարեփոխման առաջ»,- այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակի բարեփոխումները սկսվել են, և որն է ռազմավարությունը՝ ռուսական բանակի նմանությա՞մբ, թե՞ հաշվի կառնվեն ԶՈՒ ժամանակակից, արևմտյան միտումները:

«Առաջինը, պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի: Դա նույնը չէ, ինչ պայմանագրային ծառայողներով համալրված բանակ: Մենք Զինված ուժերի առաջ խնդիր չենք դնելու տարածքներ նվաճելու, այլ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելն է մեր բանակի խնդիրը: Նաև ուզում եմ արձանագրել, որ մենք մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա: Շատ կարևոր է մեր խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ թեթևացնել, ոչ թե ծանրացնել մեր բանակի բեռը:
     Իհարկե, պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող, մարտունակ բնակ, բայց այդ բանակը ոչ թե լինելու է ՀՀ ագրեսիվ քաղաքականության արտահայտիչ, այլ տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղության դարաշրջան բացելու օրակարգի արտահայտիչ»,- հայտարարեց Փաշինյանը:

5339 | 1
Facebook