Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հարց, որն ուղղված է յուրաքանչյուր ողջախոհ հայի»․ Թաթուլ Հակոբյան

00:06, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
«Հարց, որն ուղղված է յուրաքանչյուր ողջախոհ հայի»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, վկայակոչելով 1991 թ ԱՊՀ կազմավորման դրույթը, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
     Հարց, որն ուղղված է յուրաքանչյուր ողջախոհ հայի. եթե ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ նույն ՀՀ-ն 1996-ին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում՝ ունենալով 4 տարվա դիվանագիտական անցյալ, վետո դրեց այն փաստաթղթին, որով ԵԱՀԿ 50 պետություն, այդ թվում ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան, ճանաչում էին Արցախը Ադրբեջանի կազմում՝ ամենաբարձր ինքնավարությամբ:
     Մեկնաբանության բաժնում դնում եմ երկու նյութ այս թեմայով, այդ թվում՝ Լևոնի ելույթը Լիսաբոնում»:

6110 | 0
Facebook