Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Փաշինյանը՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր գործարկման մասին

22:06, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Փաշինյանը՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր գործարկման մասին

«Տարածաշրջանում եթե հաջողվի բացել կոմունիկացիաները, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի, Եվրոպայի, Իրանի, Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով»,- այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր գործարկման մասին հարցին:

Նրա խոսքով՝ Բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հետ այդ հարցում ձեռք են բերել համաձայնություն, որ պետք է սկսեն երկաթուղու կառուցումը: «Իմ որոշմամբ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ միջազգային շատ դոնորներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հարցին:

3375 | 0
Facebook