Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ալիևի հայտարարություններում կուտակված վրեժի որոշակի էլեմենտ կա»․ Ն․ Փաշինյան

21:42, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
«Ալիևի հայտարարություններում կուտակված վրեժի որոշակի էլեմենտ կա»․ Ն․ Փաշինյան

«Ադրբեջանից հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո»,- առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանից հնչում է հայտարարություն, թե Ղարաբաղի հարցը լուծված է։ Վերլուծաբաններից մեկն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 94 թվականից հետո տասնյակ տարիներ Հայաստանից և Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Ալիևի հայտարարություններում կուտակված վրեժի որոշակի էլեմենտ կա։

4428 | 1
Facebook