Խնդրում ենք սպասել...

Համացանց

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ՄԻՊ-ի դիտողություններին

21:30, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ՄԻՊ-ի դիտողություններին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է զեկույց հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
     Ցավում եմ, որ վերջին երեք տարիների ահռելի աշխատանքը որ իրականացվել է այս ոլորտում գրեթե չի արծարծվել զեկույցում։
     Առաջիկայում հանգամանալից կանդրադառնանք զեկույցում տեղ գտած բոլոր հանգամանքներին և համապարփակ կներկայացնենք իրականացված աշխատանքները։
     Այժմ մի քանի կետ այն մասին թե ինչ է փոխվել 2018թ-ից հետո.
     ✅ Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը ամբողոջովին վերափոխվել են և արժանացել են նաև ՄԻՊ բարձր գնահատանքի։
     ✅ Առաջին անգամ Հոգեկան առողջության ազգային կենտրոնը ընգրկվել է կապիտալ ծախսերի ծրագրում և պետությունը գումարներ է հատկացրել ամբողջական վերակառուցման համար։ Աշխատանքները մեկնարկել են 2021թ։ Մինչ այդ մի շարք վերանորոգման և կահավորման աշխատանքներ են արվել ապահովելու պացիենտներին հնարավորինս պատշաճ կենցաղային պայմաններով՝ նոր զուգարաններ, լոգասենյակներ, մահճակալներ, սպասք, սպիատկեղեն և այլն։
     ✅Ամբողջապես վերանայվել է սննդակարգը և ապհովվում է ըստ նորմատիվների։
     ✅Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, ուր տարիներ ի վեր մարդիկ անգամ անձնագիր հանելու հետ կապված խնդիրներ են ունեցել լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել, թե դեղորայքի տրամադրման, սննդակարգի փոփոխության, սպիատեղենի, հագուստի հանգստի ռեժիմի, հոգեբանական նոր ծառայության ներդրման , ջերմոցի կառուցման և այլ մասերով։ Առաջիկայում կվերանորոգվի խոհանոցը։
     ✅Երկար տարիներ պացիենտները չեն ունեցել հնարավորություն օգտվել գործիքային և լաբորատոր հետազոտոթյուններից, ատամնաբուժական ծառայություններից և այլ բժշկակական միջամտություններից, որոնք հասանելի են այսօր։
     ✅Փոփոխվել են զսպման միջոցների կիրառման միջոցները և իրավական կարգավումները։
     ✅Կանոնակարգվել է ոչ հոժարակամ բուժման մեխանիզմները և դրանց վերահկման միջոցները։
     ✅Կանոնակարգվել է պացիենտների կենսաթոշակների ստացման հարցերը։
     ✅ Ի վերջո Հայաստանում բացվել է ամբողջովին վերանորոգված, հագեցված և մասնագիտական ներուժով համալրված մանկական հոգեբուժական ստացիոնար բաժանմունք Ավան հոգեկան առողջության տանը։
     Արդյոք հոգեկան առողջության առումով դեռ խնդիրներ և մարտահրավերներ կա՞ն, իհարկե, այո, և մենք քայլ առ քայլ լուծելու ենք դրանք, բայց այս ոլորտում երեք տարիների ընթացքում շատ բան է փոխվել և դա պատշաճ չարձանագրելը և ասել «2018թ.-ից հետո նույն իրավիճակն է» մեղմ ասած ազնիվ չէ»։

3127 | 0
Facebook