Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արդյո՞ք սահմանների բացումը դուրս չի մղի շուկայից հայկական արտադրանքը». հարց վարչապետին

21:24, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
«Արդյո՞ք սահմանների բացումը դուրս չի մղի շուկայից հայկական արտադրանքը». հարց վարչապետին

Արդյոք սահմանների բացումից հետո թուրքական գյուղատնտեսական շուկան դուրս չի մղի տեղականը: Նման հարց ուղղվեց ՀՀ վարչապետին առցանց հարազրույցի ընթացքում:

«Հայաստանի նման երկրները ներքին շուկայի վրա հենվելով չեն կարող տնտեսությունը լրջացնել: Իսկ եթե մեր պոտենցիալ արտահանման շուկաներն իրենց շուկաները փակեն, դրանից ՀՀ-ն չի օգտվի: Պետք է մտածել այն տրանզիտի մասին, որը պետք է անցնի Հայաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով: Ինչքա՜ն աշխատատեղեր է դա բացելու: Հնարավոր է ինչ-որ մի առանձին սեգմենտում այսօր արտադրվող արտադրանքն իր մրցունակությունը կորցնի, բայց ի՜նչ նոր սեգմենտներ են առաջանալու: Մենք խոսում ենք պղնձաձուլարան բացելու, գործարաններ բացելու մասին, դրա համար ինչպիսի՜ նշանակություն ունի սահմանների բացումը»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

2989 | 1
Facebook