Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նպատակ կա՞ փոխելու կառավարման համակարգը». հարց Փաշինյանին

20:48, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
«Նպատակ կա՞ փոխելու կառավարման համակարգը». հարց Փաշինյանին

Հանրայինի եթերում ընթացող հարցազրույցում պատասխանելով հարցին` նպատակ կա՞ փոխելու կառավարման համակարգը` վերադառնալով, օրինակ, կիսանախագահական համակարգին` Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե իր համոզմունքն է` կառավարման համակարգը չպետք է փոխվի:
     Նա ասաց, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինքը մտածել է կառավարման համակարգի փոփոխության մասին, սակայն հետագայում, երբ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, հասկացել է` եթե Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգում չլիներ, մեծ էր հավանականությունը, որ շատ լուրջ ցնցումների միջով կանցներ երկիրն ու ճգնաժամն ավելի կխորանար:
     «Ոչ, մենք կառավարման համակարգի փոփոխություններ չպետք է անենք»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

3016 | 0
Facebook