Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ձեր մտքում չունե՞ք թեկնածու, որին ձայն տա նաև ընդդիմությունը»․ հարց՝ Փաշինյանին

20:30, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
«Ձեր մտքում չունե՞ք թեկնածու, որին ձայն տա նաև ընդդիմությունը»․ հարց՝ Փաշինյանին

«Ես ուզում եմ արձանագրենք, որ Սահմանադրությամբ կան նախագահի ընտրության առաջին, երկրորդ, երրորդ փուլեր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ի վիճակի է ընտրել Հանրապետության նախագահ՝ առնվազն երկրորդ փուլում, բայց ես չեմ կարծում, որ այս իրավիճակներում պետք է գնանք էքսպերիմենտների, և մենք պետք է ապահովենք Կառավարություն, Ազգային ժողով և Հանրապետության նախագահ ներդաշնակության խնդիրը՝ ոչ թե հանուն Կառավարության, և ոչ թե հանուն խորհրդարանական մեծամասնության, այլ հանուն Հայաստանի Հանրապետության»,- պատասխանելով հարցին, թե Ձեր մտքում չունե՞ք թեկնածու, այնպիսի հեղինակություն վայելող անձ, որին ձայն տա նաև ընդդիմությունը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

4983 | 0
Facebook