Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սևանա լճի մակարդակը 12 սմ-ով ցածր է անցյալ տարվա նույն օրվա մակարդակից

03:06, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
Սևանա լճի մակարդակը 12 սմ-ով ցածր է անցյալ տարվա նույն օրվա մակարդակից

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 17-23-ը։ Սևանա լճի մակարդակը հունվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.40մ (23.01.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.389մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունվարի 23-ը ներառյալ՝ 6.070մլն մ³:

2825 | 0
Facebook