Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիտվան և Լատվիան ամերիկյան զենիթահրթիռային համալիրներ կմատակարարեն Ուկրաինային

19:36, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Լիտվան և Լատվիան ամերիկյան զենիթահրթիռային համալիրներ կմատակարարեն Ուկրաինային

Ելնելով այ փաստից, որ Ռուսաստանն ուժեր է կենտրոնացնում ուկրաինական սահմանին, Լիտվան Ուկրաինայի բանակին ամերիկյան Stinger փոխադրովի զենիթահրթիռային համալիրներ (ՓԶՀՀ) կհատկացնի:

Այդ նույն ՓԶՀՀ-ներն Ուկրաինային կհատկացնի նաև Լիտվան, իսկ Էստոնիան պլանավորում Է տալ Javelin ամերիկյան հակատանկային հրթիռային համալիրներ (ՀՏՀՀ): Այդ օգնությունը տրամադրվում Է ԱՄՆ-ում արտադրված սարքավորումը երրորդ երկիր հանձնելու՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո:

«Անկեղծորեն հույս ունենք, որ այդ սպառազինությունն Ուկրաինան չի օգտագործի: Բալթյան երկրները հորդորում են Ռուսաստանին՝ դադարեցնել ագրեսիվ և անպատասխանատու գործելակերպը»,- հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը:

6415 | 0
Facebook