Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մի շարք ավիաընկերություններ հրաժարվել են Կիևում ինքնաթիռների գիշերային կայանումից

19:00, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Մի շարք ավիաընկերություններ հրաժարվել են Կիևում ինքնաթիռների գիշերային կայանումից

Մի շարք միջազգային ավիաընկերություններ հրաժարվել են Կիևում ինքնաթիռների գիշերային կայանումից: Խոսքը շվեյցարական Swiss, Austrian Austrian Airlines և հոլանդական KLM ավիաընկերությունների մասին է։
     Ավիաընկերությունները փոխել են թռիչքների ժամանակացույցը, որպեսզի ինքնաթիռներն ու անձնակազմի անդամներն Ուկրաինայում մնան միայն ցերեկային ժամերին։ Պատճառն Ուկրաինայի վրա ռուսական հնարավոր հարձակման սպառնալիքն է։ Այս մասին հայտնում է Avianews.com-ը։

6827 | 0
Facebook