Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽԽՎ-ն նոր ղեկավար ունի

18:18, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
ԵԽԽՎ-ն նոր ղեկավար ունի

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ է ընտրվել հոլանդացի սենատոր Թինի Կոքսը: Քվեարկությունը տեղի է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստում։ Կոքսի թեկնածության օգտին քվեարկել է ասամբլեայի 164 պատգամավոր։ Նրա մրցակիցը՝ ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար, Գերագույն ռադայի պատգամավոր Մարիա Մեզենցևան, ստացել է 80 ձայն։ ԵԽԽՎ ղեկավարն ընտրվում է վեհաժողովի ներկայացուցիչներից, երկու տարի ժամկետով։

5872 | 0
Facebook