Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իմացա՞ք՝ ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց». Տիգրան Ուրիխանյան

17:06, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
«Իմացա՞ք՝ ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց». Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը գրել է. «Իմացա՞ք՝ ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց։ Որովհետև ամեն բան մոտենում է ավարտին, և արվելու են բաներ, որոնց արդյունքում դատվելու են իշխանության կրող գրեթե բոլոր սուբյեկտները, այդ թվում՝ սահմանադրությամբ երկրի շահերը, մասնավորապես տարածքային ամբողջականությունը, պաշտպանելու կոչված նախագահը... Համ էլ շուտով այդ պաշտոնն առհասարակ չի լինելու, որովհետև երկիրն անցնելու է նորից նախկին կառավարման համակարգի՝ դրանից բխող նոր ընտրություններով հանդերձ։ Հակառակ դեպքում այդ անսկզբունքային ու անհայրենիք անձը երբեք հրաժարական չէր տա` շարունակելով վայելել աղքատ երկրի չեղած բյուջեի փողերը բացարձակապես անիմաստ կերպով»։

20860 | 2
Facebook