Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանցիները կրակում են Կարմիր Շուկայի մոտակա դիրքերից

01:12, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Ադրբեջանցիները կրակում են Կարմիր Շուկայի մոտակա դիրքերից

Արցախի Կարմիր Շուկա բնակավայրի մոտակա ադրբեջանական դիրքերից կրակոցներ են հնչում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություներով՝ կրակոցները սկսվել են մոտ մեկ ժամ առաջ։
     Առայժմ հայտնի չէ՝ թե որ ուղղությամբ են ադրբեջանցիները կրակ բացել։ Տեղեկություններ չկան նաև տուժածների մասին։
     Հիշեցնենք՝ հունվարի 10-ին, ժամը 14:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ էին բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:
     Համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել էր կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել էին կրակոցների թիրախում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

7008 | 0
Facebook