Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվեց

19:24, կիրակի, 23 հունվարի, 2022 թ.
Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվեց

Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված՝ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը չեղարկվել է։ MAMUL.am-ը տեղեկությունը ճշտեց Tomsarkgh.am-ից, որտեղ հաստատեցին չեղարկման մասին լուրը և հայտնեցին, որ գնված տոմսերի արժեքի հետվերադարձի և այլ մանրամասների վերաբերյալ համերգի կազմակերպիչներն առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ:
     Հավելենք, որ չնայած դժգոհություններին, Tomsarkgh.am հարթակում ազատ տեղեր գրեթե չէին մնացել։ Տոմսերի արժեքը 6-30 հազար դրամ էր։
     Ավելի վաղ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթապի հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը գրել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այդ երգիչը ծաղրում և հայհոյում էր հայերին: «Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն»,- գրել էր նա:
     Ալիշեր Մորգենշտերնը 23-ամյա հայտնի ռուս ռեփեր է, որը հայտնի է դարձել իր արտառոց կերպարի ու էպատաժային արարքների շնորհիվ: Նրա ճակատին «666» է դաջված, ինչը խիստ նյարդայնացնում է մարդկանց։ Իր առաջին հոնորարներից մեկի մի մասը նա ցուցադրաբար այրել է տեսանյութում՝ առաջացնելով համացանցի օգտատերերի դժգոհությունը։

11189 | 6
Facebook