Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թալիբները ժամանել են Եվրոպա` բանակցությունների

14:18, կիրակի, 23 հունվարի, 2022 թ.
Թալիբները ժամանել են Եվրոպա` բանակցությունների

«Թալիբան» շարժման պատվիրակությունը հունվարի 22-ին ժամանել է Օսլո` արևմտյան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, փոխանցում է AFP-ն:

Այցն առաջինն է` Աֆղանստանում իշխանությունը գրավելուց հետո: Եռօրյա բանակցությունների թեման մարդու իրավունքներն են և աֆղան ժողովրդին հումանիտար օգնության հարցերը: Դեռևս որևէ երկրի կողմից չճանաչված ռեժիմի պատվիրակները կհանդիպեն Նորվեգիայի և ԵՄ ներկայացուցիչների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի պատվիրակների հետ:

Նորվեգիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ հանդիպումը չի ենթադրում թալիբների լեգիտիմացում կամ ճանաչում:

4553 | 0
Facebook