Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ և հակասում է Սահմանադրությանը». փաստաբան

13:24, կիրակի, 23 հունվարի, 2022 թ.
«Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ և հակասում է Սահմանադրությանը». փաստաբան

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել. «Հունվարի 22-ից գործում է հանրային սննդի, մշակույթի և նմանատիպ այլ օբյեկտներում սահմանափակումներն այն անձանց համար, ովքեր պատվաստված չեն կամ չունեն բացասական տեստի արդյունք։
     Հիմնական օրենքի, սահմանադրության ուժով, անձանց տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով։ Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ և հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում է սահմանադրական նորմը։
     ՀՀ քաղաքացիական օրենսգրքով օրենսդիրը հնարավորություն է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց ինքնապաշտպանվելու ինչպես անօրինական իրավական ակտերից, այնպես էլ անօրինական գործառույթներից։
     ՀՀ կառավարությունը, եթե գտնում է, որ անձանց տեղաշարժը ենթակա է սահմանափակման, այն պետք է կարգավորի օրենքի ուժով, այլ ոչ թե նախարարի անհատական իրավական ակտով»։

3860 | 0
Facebook