Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է մշակում Ռուսաստանի դեմ

10:41, կիրակի, 23 հունվարի, 2022 թ.
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է մշակում Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է մշակում Մոսկվայի դեմ՝ Ուկրաինայի շուրջ էսկալացիայի դեպքում, հայտնում է Telegraph-ը: Չի բացառվում Ռուսաստանին միջազգային վճարային SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը, կլինեն միջոցառումներ նաև «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ, հայտնում է թերթը` հավելելով, որ պաշտոնյաները «սկսել են աշխատանքը նոր պատժամիջոցների վրա», որոնց նպատակն է «թուլացնել ռուսական տնտեսությունը», եթե «Կրեմլն առաջ գնա»։

Նշվում է նաև, որ Բորիս Ջոնսոնը մտադիր է բանակցություններ վարել G7-ի երկրների առաջնորդների հետ՝ ավարտին հասցնելու «պատժամիջոցային կոալիցիայի» ստեղծումը` Ռուսաստանի նախագահին սատարող օլիգարխների դեմ «նպատակային միջոցներ ձեռնարկելու համար»:

4110 | 1
Facebook