Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Համանախագահների եռյակը կարող է Ստեփանակերտ հասնել օդանավով, ասենք՝ Թբիլիսիից»․ Արման Մելիքյան

00:00, կիրակի, 23 հունվարի, 2022 թ.
«Համանախագահների եռյակը կարող է Ստեփանակերտ հասնել օդանավով, ասենք՝ Թբիլիսիից»․ Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայտնի է, որ Արցախի հայկական մնացած հատվածի ելումուտը վերահսկում են ռուս խաղաղապահերը և համանախագահների մուտքն այնտեղ ևս կարող է տեղի ունենալ միայն նրանց համաձայնության դեպքում: Հնարավոր է, որ Բաքվի պահանջով ՄԽ անդամ Ռուսաստանը կխոչընդոտի ՄԽ անդամ ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահների մուտքը Արցախ Հայաստանից: Ճիշտ է, կարող է գործարկվել նաև երրորդ տարբերակը՝ համանախագահների եռյակը կարող է Ստեփանակերտ հասնել օդանավով, ասենք՝ Թբիլիսիից: Ամեն դեպքում սպասենք ռուս-ամերիկյան բանակցությունների գոնե միջանկյալ արդյունքներին՝ դրանք կարող են նաև ՄԽ գործունեության ապագայի վերաբերյալ որոշակիություն ապահովել»:

Աղբյուրը` Արման Մելիքյան
3962 | 0
Facebook