Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՇՄՆ-ն՝ Արփի Դավոյանի հրապարակած լուսանկարի ծաղկի մասին

21:30, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
ՇՄՆ-ն՝ Արփի Դավոյանի հրապարակած լուսանկարի ծաղկի մասին

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ, լրատվադաշտում տարածվում է լուսանկար, որտեղ ԱԺ պատգամավոր տիկին Դավոյանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկ»՝ Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղկի լուսանկար:

Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
     Տիկին Դավոյանն արդեն տեղյակ է խնդրի վերաբերյալ և պատրաստակամ է այսուհետ անձամբ հետևողական լինել տեսչական մարմնի աշխատանքի նկատմամբ:

Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում:

Տեղեկացնեմ նաև, որ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերի ժամանակ հաճախ պարզվում է, որ փողոցներում վաճառվող ծաղիկները հավաքված են ոչ թե բնության գրկից, այլ աճեցված են ջերմոցներում»:

Աղբյուրը` Անի Հակոբյան
4307 | 0
Facebook