Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ե՛տ կանգնեք այդ որոշումից»․ Ավետիք Իշխանյան

19:30, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
«Ե՛տ կանգնեք այդ որոշումից»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԿՈՉ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
     Միշտ փորձել եմ ձեռնպահ մնալ Արցախի իշխանություններին քննադատելուց։ Հատկապես, պարտությունից հետո, անձամբ մեղավոր եմ զգացել մեր արցախցի քույրերի և եղբայրների առաջ։ Մի կերպ ինձ զսպեցի, երբ Արցախում որոշում կայացվեց ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել։ Էլի, մտածեցի, որ թերևս ստիպված քայլ է եղել։ Այսօր իմացա, որ որոշվել է Արցախի բոլոր պետական կառույցներին կցել հոգևորականներ։ Ա՛յ քեզ բան, հարգելի և սիրելի արցախցիներ, վերջապես դուք Արցախը պետությո՞ւն եք համարում, թե ձեզ ընդամենը կրոնական համայնք, ինչպիսիք ուդիներն են։ Արցախի ուժը դարերով եղել է արցախցիների մարտական ոգին, այլ ոչ կղերականությունը։ Խնդրում եմ, ետ կանգնեք այդ որոշումից։ Եվ իմ ասածը թող չընկալվի ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու։ Եկեղեցին թող իր ուրույն դերը կատարի, բայց ոչ՝ պետական։Չէ՞ որ, ինչպես ողջ աշխարհում,այնպես էլ Արցախում կարող են լինել և հավատացյալ, և ագնոստիկոս, և անհավատ քաղաքացիներ։ Պետությունը պետք է լինի բոլորինը և հոգ տանի բոլորի համար և ոչ թե դառնա միջնադարյան կղերապետություն, հետագայում ընդամենը կրոնական համայնք»։

17570 | 0
Facebook