Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աչքներս լո՛ւյս, Արցախն ազատագրվեց կամ՝ կեցցե հայկական Վատիկանը»․ Վահե Լոռենց

18:18, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
«Աչքներս լո՛ւյս, Արցախն ազատագրվեց կամ՝ կեցցե հայկական Վատիկանը»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «Աչքներս լույս, Արցախն ազատագրվեց․ կամ՝ կեցցե հայկական Վատիկանը։

Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն համագործակցությունը ստանա նոր մակարդակ։ Պետական բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ, ովքեր պարբերաբար պետք է այցելեն և հոգևոր խնամք տանեն հիշյալ կառույցների աշխատակիցների հանդեպ։

Սա նշանակում է՝ եկեղեցու կողմից տոտալ վերահսկողություն։ Ենթադրում եմ՝ նաև ուսումնական հաստատություններում։ Երևի թե ժամանակն է, որ ինկվիզիցիան ու գրաքննությունը հովանավորող օրենքներ ընդունեն։

Մի դեպք հիշեցի։

Տարիներ առաջ, Արցախի զբոսաշրջության կոմիտեն հայաստանյան տուրօպերատորների երկօրյա հավաք էր հրավիրել Ստեփանակերտի Վալլեքս հյուրանոցում։ Ես էլ էի մասնակցում։ Նպատակը՝ լսել առաջարկներ, որպեսզի Արցախում զարգացնեն զբոսաշրջությունը։ Խոսեցին այն մասին, որ Տիգրանակերտում ցանկանում են եկեղեցի կառուցել։ Ձայն խնդրեցի ու առարկեցի, ասելով, որ Տիգրան Մեծի պորտը եկեղեցում չեն կտրել, ու քաղաքը կառուցվել է քրիստոնեության ընդունումից 400 տարի առաջ։ Եկեք ազգային, հեթանոսական տաճարը վերականգնեք։ Եվ պետական պաշտոնյան ուղղակի պատասխանեց․
     -Ի՞նչ եք ասում, Տիգրանակերտում ոչ մի ՕՏԱՐ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ կառույց չպետք է լինի։

Բարձր ռեպլիկ արեցի, որ եթե այս մակարդակն է տիրում ձեր մոտ, ու այսքան տհաս եք՝ ես այստեղ անելիք չունեմ, ու լքեցի դահլիճը։

Հա, տղերք, ու՞ր է Տիգրանակերտը, ու՞ր է ձեր կառուցած եկեղեցին․․․»։

Աղբյուրը` Վահե Լոռենց
10691 | 6
Facebook