Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանյան բնակարաններից մեկում հայրը հայտնաբերել է ինքնասպան եղած որդու դին

16:42, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
Երևանյան բնակարաններից մեկում հայրը հայտնաբերել է ինքնասպան եղած որդու դին

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստցվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված թաղամասի շենքերից մեկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձախ կրծքավանդակի հատվածում ստացած վնասվածքով։

Ոստիկանները պարզել են՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 38-ամյա Լևոն Գ-ն էր, ում այդ վիճակում հայտնաբերել է հայրը, երբ մտել է ննջասենյակ ու անկողնում նկատել է որդուն՝ խոհանոցային դանակով ինքն իրեն խփած վիճակում։

Հայրն ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են որդու մահը։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, խոհանոցային դանակն էլ քննիչն առգրավել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

4577 | 0
Facebook