Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցավն այն է, որ մեզ էլ հետն է գլորում անդունդը». Սևակ Դերձյան

16:54, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
«Ցավն այն է, որ մեզ էլ հետն է գլորում անդունդը». Սևակ Դերձյան

Տնտեսագետ Սևակ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինն այդպես էլ շարքային կագեբեյեչնիկից քաղաքական գործիչ չդարձավ: Ես չէի անդրադառնա այս խեղկատակին, եթե նա բավարարվեր միայն ռուս ժողովրդի գլխին ավեր ու արհավիրք բերելով, բայց, ցավոք, մեզ և այլ ժողովուրդների էլ է գցել ու գցելու է փորձանքների մեջ: Ցանկանալով բռնի և բռի ուժային մեթոդներով վերականգնել Խորհրդային միությունը՝ սկզբից թշնամացավ քրիստոնյա Վրաստանի հետ, այնուհետև, արյունակից եղբայր Ուկրաինայի հետ: Անձնապես դժբախտ մարդը չի կարող երջանկացնել հասարակությանը, ժողովրդին, նրանից նույնիսկ կինն ու աղջիկները հեռացան: Հիմա կանգնած է եղբայրասպան պատերազմի շեմին, որի ելքն ամեն դեպքում Ռուսաստանի ու իր համար վատ է վերջանալու: Բայց ցավն այն է, որ մեզ էլ հետն է գլորում անդունդը՝ կրկին միայնակ թողնելով թուրքական յաթաղանի առջև: Ցավալի է, որ մեր՝ թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական ընդիմությունը վարում են ցարի հանդեպ վախվորած և քծնանքախառը կուրս, որն էլ ավելի է լկտիացնում նրան, մինչդեռ արժանապատվություն ունեցող պետությունը կընդվզեր և կըմբոստանար Վրաստանի և Ուկրաինայի նման»:

Աղբյուրը` Սևակ Դերձյան
4998 | 4
Facebook