Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսով քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները

14:12, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսով քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները

Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Քննարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունները։

Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։

Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ներկայիս նախագահությունը՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները։

Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքի մասին։

3464 | 0
Facebook