Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խորհրդային յոթանասուն տարում հայերիս՝ 3,2 միլիոն թվաքանակն անկախության երեսուն տարիներին հասել է 2,9 միլիոնի». Վահրամ Աթանեսյան

14:30, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
«Խորհրդային յոթանասուն տարում հայերիս՝ 3,2 միլիոն թվաքանակն անկախության երեսուն տարիներին հասել է 2,9 միլիոնի». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը. «100 տարում Թուրքիայի բնակչությունն ութ անգամ աճել է, մոտավորապես այդքան էլ բազմացել են ադրբեջանցիները։ Խորհրդային յոթանասուն տարում հայերիս թվաքանակը եռապատկվել, 800 հազարից հասել էր 3,2 միլիոնի և անկախության երեսուն տարիներին անշեղորեն նվազել, պաշտոնական տվյալներով հասել է 2,9 միլիոնի։ Քիչ առաջ մեկի մոտ կարդացի․ «Չկա բուֆերային կամ անվտանգության գոտի, կա կենսատարածք, որի ազատագրումը պետք է լինի յուրաքանչյուր հայի կյանքի գործը»։ - Գրեթե համոզված եմ՝ հեղինակը Հայաստանից դուրս է մշտապես բնակվում»։

2682 | 1
Facebook