«Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, այս տարվա ապրիլից բարձրանա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, ավելի քան 20-30 դրամով թանկանա:
Չի բացառվում, որ սրա հետևանքով կթանկանա նաև ուղևորափոխադրման սակագները: Այսօր գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը Երևանում վաճառվում է 310-320 դրամով, իսկ մարզերում՝ 280 դրամով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։