Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը «փակվեց». «Ժողովուրդ»

10:18, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը «փակվեց». «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում «փակել են» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննության ընթացքը: Որոշման պատճառը եղել է այն, որ քաղաքական իշխանության համաձայնությամբ է ամեն ինչ կատարվել: Ինչի՞ մասին է խոսքը:

ArmLur.am-ը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից 11 օր անց պաշտոնից ազատված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գնալուց առաջ իր թիկնապահ Կարենին հորդորել է ազատման դիմում գրել և իր հետ հեռանալ, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին ասել է, թե կարող է թիկնապահին չազատել պաշտոնից, և նա իրավունք կունենա շարունակել իրականացնել Տոնոյանի անվտանգության ապահովման աշխատանքները: Դավիթ Տոնոյանը համաձայնել է: Ամիսներ անց, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորում է Դավիթ Տոնոյանին, Պաշտպանության նախարարությունում Դավիթ Տոնոյանի դեմ նոր գործընթաց են սկսում, թե ինչու է նա պաշտոնից ազատվելուց հետո շարունակել թիկնապահով շրջել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

2804 | 0
Facebook