Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ե՞րբ եք փորձել աշխատել այդ «աշխարհի» հետ, որ եզրակացնում եք, թե չի հասկանա»․ Տարոն Սիմոնյան

03:06, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
«Ե՞րբ եք փորձել աշխատել այդ «աշխարհի» հետ, որ եզրակացնում եք, թե չի հասկանա»․ Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Արտաքին հարաբերություններում մեր կաշկանդված քաղաքականությունը, որը տասնամյակների պատմություն ունի և այսօր շատ ավելի է ընդգծվում, մի տարօրինակ ու անհասկանալի բարդույթ է ինքն իր գլխին կաղապարել։
     Չկարողանալով մշակել ազգային ու պետական շահի հետևողական ու ռազմավարական պաշտպանություն՝ անընդհատ արդարացրել է իր անկարողությունն ու ալարկոտությունը «աշխարհը մեզ չի հասկանա», «միջազգային հանրությունը չի ընդունի» և այլ վերացական ու որևէ կերպ չորոշակիացվող ինքնախաբեություններով։
     Մեկը հարցնի՝ երբ եք փորձել նորմալ աշխատել այդ «աշխարհի» հետ, որ մի հատ էլ եզրակացնում եք, թե չի հասկանա։
     Միակ բանը, որ աշխարհը, եթե, իհարկե, այդպիսի միասնական երևույթ կա, չի հասկացել ու չի հասկանա, ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԸ ՄԵՐ ԻՍԿ ԿՈՂՄԻՑ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՍՏՈՐԱԴԱՍԵԼՆ Է ՈՒ ՉՊԱՇՏՊԱՆԵԼՆ Է, ինչ է թե ալարում ենք ուղեղներս աշխատացնել ու կազմակերպված մարտավարություն վարել։
     Ավելի հարմար է դարձել՝ չհաջողել, մեղավորներ ու արդարացումներ փնտրել, քան որոշել, որ ունես ազգային նպատակ, մշակել ռազմավարություն, մարտավարություն ու նվիրվել աշխատանքին։
     Բավարար է մի քիչ ուշադիր լինել, ու կտեսնենք, թե ինչպես են շատ ոչ մեծ պետություններ, ինչպես նաև մեր իսկ հարևանները հետևողականորեն այդ նույն աշխարհին համոզում հաշտվել այնպիսի գործողությունների ու իրականության հետ, որոնք որևէ կերպ չէր կարելի պատկերացնել, թե ընդունելի կլինեին թեկուզ ոչ այդքան քաղաքակիրթ աշխարհում ...
     Խնդիրը՝ շատ ավելի հստակ է՝ ցանկանո՞ւմ ենք պետականություն ունենալ, թե՞ պարզապես балуемся, մինչև տեսնենք՝ այս անգամ հերթական նոր ալիքն ուր կգցի մեր՝ ինքնահոսին տրված ապրելու կամքը ...»։

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
| | |
2417 | 0
Facebook