Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես որևէ գնահատականով հանդես չեմ գա»․ Քրիստինե Գրիգորյանը՝ Միկոնոս կղզու սկանդալային դեպքի մասին

18:42, ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
«Ես որևէ գնահատականով հանդես չեմ գա»․ Քրիստինե Գրիգորյանը՝ Միկոնոս կղզու սկանդալային դեպքի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ նիստում քննարկվում է ՄԻՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի ընտրության հարցը։
     «Արդյոք կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում այն բանում, որ, ըստ մամուլի հրապարակումների, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրա կինը ու իշխող խմբակցության պատգամավորներ էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը 2021 թվականի սեպտեմբերի սկզբին ժամանակ են անցկացրել հունական թանկարժեք Միկոնոս կղզում՝ գործարար, «Վիվարո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ»,- դիմելով ՄԻՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Ըստ մամուլի հրապարակումների․․․ Ես որևէ կերպ կոռուպցիոն հնարավոր վարքագծերի գնահատական տալու դերակատարությամբ հանդես չեմ գալիս»,- պատասխանեց Քրիստինե Գրիգորյանը։

5548 | 0
Facebook