Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Իշխանությունների գրեթե բոլոր քայլերը տանելու են Հայաստանի և Արցախի փուլային ապամոնտաժմանը». Արման Աբովյան

01:06, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
«Իշխանությունների գրեթե բոլոր քայլերը տանելու են Հայաստանի և Արցախի փուլային ապամոնտաժմանը». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «2020թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը, Արցախը և առհասարակ ողջ Հայ Ազգը մտավ մի փուլ, որը կարելի է որակավորել հայտնի արտահայտությամբ՝ լինե՞լ, թե՞ չլինել։

Սա հուզական որակավորում չէ, սա տիրող իրավիճակի հստակ և պրագմատիկ գնահատական է։ Եվ այս պարագայում իշխանությունների գրեթե բոլոր քայլերը, որոնք վերաբերվում են թրքահաճո, հակահայկական և հակապետական «հայ-թուրքական մերձեցման» շինծու գործընթացի մեկնարկին, միանշանակ տանելու են Հայաստանի և Արցախի փուլային ապամոնտաժմանը։ Իմիջայլոց, թուրքերը վերը նշված վերջնական իրենց նպատակները չեն թաքցնում»։

Աղբյուրը` Արման Աբովյան
| | |
1635 | 0
Facebook