Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռեպրեսիվ ապարատը գնալով թափ է հավաքում». ադրբեջանագետը կրկին հրավիրվել է ոստիկանություն

13:42, ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
«Ռեպրեսիվ ապարատը գնալով թափ է հավաքում». ադրբեջանագետը կրկին հրավիրվել է ոստիկանություն

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը կրկին հրավիրվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ինչպես ինքն ասաց՝ ենթադրում է, որ այս անգամ դա կապված է մեկ այլ՝ հունվարի 5-ին արված գրառման հետ։

«Մենք հրաժարվեցինք ցուցմունք տալուց, տեսնենք գործն ինչ ընթացք կստանա... կարող եմ վստահ փաստել՝ ռեպրեսիվ ապարատը գնալով թափ է հավաքում, այս գործերը գնալով բազմանալու են, որովհետև պատիժը շատ «համով» գումարներ է նախատեսում, եթե ամսական 100 անձ էլ դատեն, բյուջեի զգալի մասը լցնելու են»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ իրեն այսկերպ չեն լռեցնելու:

Արմինե Ադիբեկյանը նշեց, որ եթե ուզում են օրենքն աշխատի, պիտի բառերի ցանկ ներկայացնեն, թե որն է համարվում ծանր վիրավորանք :

4768 | 1
Facebook