Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

20-ամյա աղջիկը նետվել է 3-րդ հարկի պատուհանից

12:12, ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
20-ամյա աղջիկը նետվել է 3-րդ հարկի պատուհանից

Հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, շտապօգնությունը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող 20-ամյա Ինգա Ա-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

4726 | 0
Facebook