Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան էլիտար զորքեր է ուղարկել Ուկրաինա. #SkyNews

12:42, ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
Մեծ Բրիտանիան էլիտար զորքեր է ուղարկել Ուկրաինա. #SkyNews

Մեծ Բրիտանիան շարունակում է օգնել Ուկրաինային: Այսպես, Ուկրաինա է ուղարկվել երեք տասնյակ էլիտար զինծառայողներից բաղկացած խումբ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ստորաբաժանումները «պետք է մշտապես ներկայություն ապահովեն ամբողջ աշխարհում՝ Մեծ Բրիտանիայի շահերը պաշտպանելու համար», փոխանցում է Sky News-ը:

Լրատվամիջոցը հավելում է, որ զինվորականները ժամանել են՝ ուսուցանելու ուկրաինական զինված ուժերին՝ օգտագործելու Մեծ Բրիտանիայի կողմից տրված հակատանկային զենքերը:

9551 | 0
Facebook