Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինայի համար խաղադրույքները չափազանց մեծ են». Բլինքեն

10:36, ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
«Ուկրաինայի համար խաղադրույքները չափազանց մեծ են». Բլինքեն

Բեռլին կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մեծացնել Ուկրաինայի դեմ սպառնալիքը: «Այն շարունակում է հարձակումները ՆԱՏՕ-ի՝ պաշտպանական դաշինքի վրա, որը պաշտպանում է շուրջ մեկ միլիարդ մարդու Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև միջազգային խաղաղության ու անվտանգության առաջնորդող սկզբունքները: Թույլ տալ Ռուսաստանին անպատիժ խախտել այդ սկզբունքները, կնշանակի՝ վերադառնալ ավելի վտանգավոր և անկայուն ժամանակաշրջան: Ահա թե ինչու են ԱՄՆ-ը և մեր գործընկերները Եվրոպայում այդպիսի մեծ ուշադրություն դարձնում նրան, ինչ կատարվում է Ուկրաինայում»,- ասել է Բլինքենը:

5422 | 0
Facebook