Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպանություն՝ Աբովյան քաղաքում

09:54, ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
Սպանություն՝ Աբովյան քաղաքում

Հունվարի 20-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն շտապօգնության ավտոմեքենան պարանոցի մասում սուր-կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհին քաղաքացին մահացել է։

Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Օվակյանն է։ Համայնքային ոստիկանները պարզել են նաև կասկածյալի ինքնությունը, նա Աբովյան քաղաքի բնակիչ 33-ամյա Սուրեն Բաղրամյանն է: Վերջինը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

8052 | 0
Facebook