Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սկսում եմ կասկածել, որ հարյուրավոր տարիներ առաջ մեր եկեղեցիները նույնպես անիրավների կողմից են սարքվել»․ Ս․ Սիմոնյան

00:18, ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
«Սկսում եմ կասկածել, որ հարյուրավոր տարիներ առաջ մեր եկեղեցիները նույնպես անիրավների կողմից են սարքվել»․ Ս․ Սիմոնյան

«Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ղեկավար Սյուզաննա Սիմոնյանի գրառումը․ «Նա անդրդվելի է, Քրիստոսը կանգնեցվելու է։ Բայց մի հարց էլի։ Տեսել ե՞ք քրիստոնեավայել ապրող մեկին, ով աներկբա կատարում է Քրիստոսի պատգամներն ու պատվիրանները, որ եկեղեցի սարքի կամ նման արձան դնի։ Ինչո՞ւ են եկեղեցի սարքում նրանք, ովքեր իրենց կյանքով հակաքրիստոս են, ու անաստված։ Ովքեր մեղքերի տակ են թաղված և հայրենիքի և մերձավորի նկատմամբ։ Դա ավանդո՞ւյթ է։ Սկսում եմ կասկածել, որ հարյուրավոր տարիներ առաջ մեր եկեղեցիները նույնպես անիրավների, անօրենների, հանցագործների կողմից են սարքվել։ Իրավունք ունե՞մ այդպես մտածել»։

4889 | 2
Facebook