Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է Հայաստանի շախմատային նոր «թագուհին»

22:18, հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
Հայտնի է Հայաստանի շախմատային նոր «թագուհին»

Շախմատի կանանց Հայաստանի 77-րդ առաջնությունն ավարտվեց Մարիամ Մկրտչյանի հաղթանակով:

Վերջին՝ 9-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը սև խաղաքարերով հաղթեց Մարիա Գևորգյանին և 7 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը:

2021 թվականի Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը 6,5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Մարիա Գևորգյանը 6 միավորով երրորդն է:

Մրցաշարային դրությունը վերջին տուրից հետո. Մարիամ Մկրտչյան՝ 7 միավոր, Սուսաննա Գաբոյան՝ 6.5, Մարիա Գեւորգյան՝ 6, Աստղիկ Հակոբյան՝ 4,5 Նարինե Գասպարյան՝ 4,5, Վերոնիկա Խաչատրյան՝ 4, Մարիամ Ավետիսյան՝ 3,5, Նարե Առաքելյան՝ 3,5, Ասյա Եդիգարյան՝ 3, Աննա Խաչատրյան՝ 2,5:

5130 | 0
Facebook