Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը ցանկանում է կազմակերպել Պուտին-Զելենսկի դեմառդեմ հանդիպում

21:36, հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
Էրդողանը ցանկանում է կազմակերպել Պուտին-Զելենսկի դեմառդեմ հանդիպում

Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է, որ կցանկանար կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

«Մեզ վհատեցնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմական մթնոլորտ է ձևավորվել»,- ասել է նա՝ նշելով, որ ակնկալում է բանակցություններ կազմակերպել Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների միջև «դեմ առ դեմ» ձևաչափով։

Էրդողանը հավելել է, որ մտադիր է շարունակել շփումները Վլադիմիր Պուտինի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար:

4295 | 0
Facebook