Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հետո էլ ասում եք՝ օմեգա չի, դավաճան չի, կապիտուլյանտ չի». Աննա Մկրտչյան

14:42, հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
«Հետո էլ ասում եք՝ օմեգա չի, դավաճան չի, կապիտուլյանտ չի». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյան գրել է. «Արցախի էջն իշխանազավթները փակել են: Ո՛չ գնում են, ո՛չ խոսում, ո՛չ էլ վարքն է Արցախի մասին հիշատակում:

Հերթը Հայոց պատմության հաջորդ էջինն է՝ Հայոց ցեղասպանության ուրացմանը: Բարձրացրածս հարցերի պատասխաններն ուղղորդում են գտնել կառավարության ծրագրում: Նայել եմ: Մի քանի անշունչ տող:

Ընդհանրական ձևակերպում: Ոչ մի խոսք ցեղասպան վարչակարգերի ու դրանց իրավահաջորդների պատմաքաղաքական և իրավական պատասխանատվության մասին: Ցեղասպանության մասին հիշատակումը միանգամից մեղմել են թուրքի համար, անհասկանալի կերպով այն կապելով տարածաշրջանային լարվածությունների հետ: Ասեմ պարզ, ասում են՝ հիշում ենք Ցեղասպանության մասին, բայց թո՛ւրք, եթե կլարվես չենք հիշի:

Ու սա այն դեպքում, երբ Հայ ժողովրդի կողմից ունենք ընդունված Համահայկական հռչակագիր, համապարփակ ներկայացված է մեր անելիքները, խնդիրներն ու նպատակները: Այդ հռչակագիրն ընդունվել է նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (ՀՀ հանրության, սփյուռքի մեր կառույցների հետ լայնածավալ քննարկումների արդյունքում), որը չի խուսափել գրել Օսմանյան կայսրության, Թուրքիայի իրավահաջորդության, պատասխանատվության, մեր պահանջների ու իրավատերը լինելու և դրա համար առանց սահմանափակումների պայքարելու մասին: Լավ: Եթե Ձեր «դուխը» այդքան չի հերիքում Համահայկական հռչակագրի դրույթները վերարտադրելուն, գոնե Ձեր գրած, հազար անգամ իրականությունը մեղմացրած տեքստին միս ու արյուն տվեք` բարձրաձայնե՛ք, գործե՛ք: Գոնե Ձեր իսկ զավթած ԱԺ-ի ամբիոնից: Գոնե այս պայմաններում, թուրքի աչքից հեռու: Հետո էլ ասում եք՝ օմեգա չի, դավաճան չի, կապիտուլյանտ չի, նիկոլ չի: Բա ի՞նչ է»:

Աղբյուրը` Աննա Մկրտչյան
15498 | 4
Facebook