Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելը եղել է ապօրինի». Էրիկ Ալեքսանյան

13:00, հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
«Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելը եղել է ապօրինի». Էրիկ Ալեքսանյան

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի գրառումը․ «Քիչ առաջ ստացանք Արմեն Չարչյանի գործով մինչգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենը, ըստ որի՝ Արմեն Չարչյանի մոտ փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով պարզված ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին և այդպիսով խոչընդոտում է նրա՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքի համար:

Հարգելի՛ հայրենակիցներ, վերը նշվածով ևս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելը եղել է ապօրինի»։

2072 | 0
Facebook