Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք». Նիկոլ Փաշինյան

11:18, հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
«Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատանքին. «2018թ. հեղափոխությունից հետո մեզ համար կարևոր հարց է եղել ՀՀ-ում ժողովրդավարական իրավակարգի հաստատումն ու այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ ծրագրել ենք 2018-ին, եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը: Ընդ որում, պետք է արձանագրեմ, որ պրոցեսը բավականին դժվար ընթացավ՝ ձեզ հայտնի պատճառներով... Եվ շատ բարդ պայմաններում՝ 2021թ. հուլիսին որոշեցինք մեկնարկել գործընթացը... Արդեն շուրջ 6 ամիս է՝ ՀՀ-ում գործում է պարեկային ոստիկանություն, որի շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել»: Փաշինյանը նաև «աշխատանքային գաղտնիք բացահայտեց». «Պարեկային ոստիկանության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ... Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք, վճարվել է համապատասպան տուգանքը. սա հիշարժան փաստ է»:

Կառավարության նիստը
6014 | 1
Facebook