Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ չի կարելի մի փոքր դիվանագետ լինել». Սուրեն Սարգսյան

21:06, հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
«Ինչո՞ւ չի կարելի մի փոքր դիվանագետ լինել». Սուրեն Սարգսյան

Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ կոնգրեսականները մի կողմ են դրել իրենց ներքաղաքական գզվրտոցը և, ցուցադրելով պետականության, երկկուսակցական համակարգի և ժողովրդավարության նկատմամբ հարգանք, միասին ընդունում են օտարերկրյա պառլամենտական պատվիրակությանը, որի երեք անդամներն էլ նույն կուսակցությունից են (դեսպանը՝ այդ թվում):

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել 3 մասնակցի: Փաստորեն Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի: Դեսպանի համար սա ընդամենը հիանալի «photo opportunity» էր (Մենենդեզի հետ կապված պատմությունը վկա): Եթե նա իր տեղը զիջեր ԱԺ ցանկացած ընդդիմադիր գործչի, ապա դա շատ դրական և ադեկվատ կընդունվեր Կոնգրեսի ղեկավարության կողմից՝ որպես հավատարմություն բազմակուսակցական համակարգին և ժողովրդավարությանը:

Էլ չեմ ասում, որ դեսպանը կարող էր բանակցել 4-րդ մասնակցի համար կամ նստել երկրորդ շարքում: Ինչո՞ւ չի կարելի մի փոքր դիվանագետ, հեռատես ու խորաթափանց լինել»:

3372 | 0
Facebook