Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին կոչով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին

00:30, հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
Զելենսկին կոչով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին

Վլադիմիր Զելենսկին կոչով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, որում հորդորել է խուճապի չմատնվել «ռուսական սպառնալիքի» մասին լուրերից։
     «Պատերազմը շարունակվում է արդեն ութերորդ տարին, հիմա խուճապի, իրավիճակը սրելու, հնդկաձավար և լուցկի գնելու ժամանակը չէ»,- ասել է նա։ Ուղերձի տեսանյութը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։

Պետության ղեկավարն ասել է, որ երկիրը պատերազմ չի ցանկանում, բայց «պատրաստ է պաշտպանության»: Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի կողմից հարձակման մասին լուրերն իրականում «հարձակում են» ներդրողների և բիզնեսի վրա:

Զելենսկին կոչով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին
9269 | 0
Facebook